Քերականական անգրագիտություն է․ դերասանը՝ նախարարության փաստաթղթի մասին
Տեսանյութեր«Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիա է իրականացնում ԿԳՄՍՆ-ի դիմաց՝ ընդդեմ կառավարության որոշման, որով Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական ԳՈՅ կենտրոն ՊՈԱԿ-ը վերակազմակերպվելու է՝ միանալով Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ին: Ըստ թատրոնի անձնակազմի՝ թատրոնի նորանշանակ տնօրեն` Կարեն Սիմոնյանը ԿԳՄՍ նախարարության կողմից հրավիրված այսօրվա նիստի ժամանակ պատրաստվում է ստորագրել Գոյ թատրոնը Սունդուկյան թատրոնին «միացման» փաստաթուղթը: Թատրոնի դերասան Սամվել Թոփալյանը, ներկայացնելով իրենց հասցեագրված նախարարության փաստաթուղթը, նշեց որ այն քերականական տարրական սխալներով է շարադրված։
Մանրամասն՝ Yerkir.am-ի տեսանյութում