««Կոմպյուտերային ցավը» դարձել է բոլորի կենսաբանական կցորդը». Լևոն Իգիթյան
Գիտություն և Մշակույթ
«Այն թյուր կարծիքին, թե մենք հետամնաց ենք, մի հավատացեք, տաշի–տուշին մերը չի, մենք շատ բարձր մակարդակի մշակույթ ունենք և ամբողջ աշխարհը պետք է տեսնի դա», – այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց ճարտարապետ Լևոն Իգիթյանը։
Սակայն, նա ցավով նշեց, որ այսօր «կոմպյուտերային ցավը» դարձել է բոլորի կենսաբանական կցորդը, ինչի արդյունքում չենք տեսնում հանճարեղ գրողներին և նկարիչներին և հրաշք պատկերասրահի դիմացի շենքի բնակիչը մի օր կարող է զարմանալ, որ Հայաստանում այդպիսի արվեստ կա։
Իսկ գալիք տարվա համար Լևոն Իգիթյանը նշեց, որ շատ գործ ունենք. նախ պետք է պետություն ստեղծենք, այնուհետև մարդ, քաղաքացի, ապա նոր խոսենք մշակույթից։
«Մենք պետք է լավ բաներ փնտրենք, ոչ թե այն, թե ինչպես է մի պաշտոնյան մյուսի շորերը պատռում։ Լավը կա, պարզապես պետք է փնտրել», – եզրափակեց իր խոսքը ճարտարապետը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում