Խուլիո Իգլեսիասին սննդի ճամպրուկով ձերբակալել են օդանավակայանում
Համաշխարհային Մամուլ80-ամյա երգիչ Խուլիո Իգլեսիասին սննդի ճամպրուկով ձերբակալել են Դոմինիկյան Հանրապետության օդանավակայանում, հայտնում է Dominican Today-ը։
Բահամյան կղզիներից թռչող արտիստի մոտ մաքսավորները հայտնաբերել են ավելի քան 40 կգ սնունդ, այդ թվում՝ միս, հատապտուղներ, բանջարեղեն և մրգեր։ Սանիտարական կանոնակարգերը շատ երկրներում, այդ թվում՝ Դոմինիկյան հանրապետությունում, արգելում են մասնավոր անձանց կողմից նման ապրանքների ներմուծումը:
Արդյունքում՝ Իգլեսիասը մի քանի ժամով կալանավորվել է, իսկ ճամպրուկի պարունակությունը ավելի ուշ առգրավվել է։ Արտիստին առաջին անգամ չէ, որ ձերբակալում են՝ մաքսային կանոնները խախտելիս։
Խուլիո Իգլեսիասը աշխարհի ամենահայտնի իսպանախոս կատարողներից է։ Նրա ունի տասնյակ ալբոմներ։ Նա բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ «Գրեմմիի» դափնեկիր է, իսկ Հոլիվուդի Փառքի ծառուղում իրեն նվիրված աստղ ունի։