Կիմ Չեն Ընը կոչ է արել սահմանադրությամբ ամրագրել, որ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի «հիմնական թշնամին» է
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոչ է արել փոփոխություններ կատարել երկրի սահմանադրության մեջ՝ Հարավային Կորեան անվանելու «թշնամական թիվ մեկ երկիր», ինչպես նաև համախմբելու Հարավային Կորեայի «ամբողջական օկուպացման» խնդիրը պատերազմի դեպքում, հայտնում է Korean Central Telegraph-ը։
«Կորեական թերակղզում պատերազմի դեպքում կարևոր է հաշվի առնել Կորեայի հանրապետության ամբողջական օկուպացման, ճնշելու, փոփոխության և ԿԺԴՀ-ի կազմում ընդգրկման հարցը»,- ասել է Կիմ Չեն Ընը։
Նա նշել է, որ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ի սահմանադրության մեջ պետք է դիտարկվի՝ որպես «թշնամական թիվ 1 երկիր և մշտական գլխավոր թշնամի»։