Իրանը հարվածներ է հասցրել Իրաքում գտնվող ԱՄՆ բազաներին
Համաշխարհային ՄամուլԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) համատեղ հարվածներ է հասցրել իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանի մոտ տեղակայված ամերիկյան ռազմաբազային և օդանավակայանին։ Այս մասին հայտնում է ամերիկյան ABC News հեռուստաալիքը։
Ըստ տեղեկությունների՝ Էրբիլում մոտ 7000-8000 հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Բալիստիկ հրթիռները և անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Հարիրի ամերիկյան ռազմաբազային և նրա հարակից միջազգային օդանավակայանին:
Էրբիլում օդային հաղորդակցությունն այս պահին դադարեցված է։ Երեք անօդաչու թռչող սարք են խոցվել։ Ամերիկյան կողմը հերքում է իր զինվորականների կորուստները։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը՝ ասելով, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել «լրտեսական շտաբներին» և «հակաիրանական ահաբեկչական ուժերի» կենտրոններին։