Իրաքը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին
Համաշխարհային ՄամուլԻրաքի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ երկրի թիրախների վրա Իրանի հրթիռային հարձակումներից հետո, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր՝ երեքշաբթի օրը, Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Թեհրանում Իրաքի հանրապետության դեսպան Նասիր Աբդուլ Մոհսենին՝ Էրբիլի վրա իրանական վերջին հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի և վիրավորների, խորհրդակցությունների համար», - ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլի իշխանությունները հայտնել էին, որ 4 մարդ է զոհվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից քաղաքի օբյեկտների վրա հարձակման հետևանքով, վեցը վիրավորվել է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է բալիստիկ հրթիռների հարձակումների պատասխանատվությունը՝ ասելով, որ հարվածը ոչնչացրել է հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները։
Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Մասրուր Բարզանին կոչ է արել միջազգային հանրությանը վերջ դնել տարածաշրջանի վրա Իրանի հարձակումներին։