Կարինե Խոդիկյանն այս տարվա համար կարևորում է Շարլ Ազնավուրի խոսքը
Գիտություն և Մշակույթ
«2011–ի ամենամեծ իրադարձությունն, ըստ իս, Սալվադոր Դալիի գործերի ցուցադրությունն էր, և ինձ ուրախացնում էր մարդկանց հետաքրքրությունը և այն, որ նկարը տեսնելու համար պետք է նրա մոտ հերթ կանգնեիր», – այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը։ Նա ավելացրեց, որ երիտասարդների մասնակցությունը ցուցադրությանը, մեծ ոգևորության պատճառ էր։
Իսկ այս տարվա համար դրամատուրգը կարևորեց Շարլ Ազնավուրի հարցազրույցները մեր երկրում առկա վիճակի և արտագաղթի մասին, սակայն նա ինչպես նշեց, կառավարության կողմից լռություն է պահպանվում. «Ցավոք մեր երկրի իսկական վիճակը կարող է գնահատել միայն նա և շնորհակալ եմ, որ գոնե նրա խոսքը լսելի կլինի, չնայած կասկածում եմ», – եզրափակեց իր խոսքը Կարինե Խոդիկյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում