ԱՄՆ-ն տարհանում է Սիրիայում գտնվող իր ռազմաբազան․ ԶԼՄ
Համաշխարհային ՄամուլԱՄՆ զինվորականները տարհանում են անձնակազմին Ալ-Կամիշլիի մերձակայքում գտնվող Հեմո բազայից (Դամասկոսից 700 կմ հեռավորության վրա) զինյալների կողմից հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Tasnim–ի տվյալներով՝ բազայում տեղակայված է մոտ 350 ամերիկացի զինծառայող։ Այն գտնվում է Ալ-Կամիշլիի օդանավակայանից 4 կմ հեռավորության վրա եւ հանդիսանում է Սիրիայում ԱՄՆ ռազմավարական կարեւոր բազաներից մեկը։
ԱՄՆ իշխանությունները դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։