ԲՏԱ նորանշանակ նախարարն այցելել է ՀՀՌՑ
ՀայաստանԱյսօր այցելել եմ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ, շրջայց կատարել ընկերության տարածքում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը․
«Ցանցի վերահսկողության և կառավարման կենտրոնում ծանոթացել եմ ընթացիկ աշխատանքներին, հետևել՝ ինչպես է վերահսկվում և կառավարվում հանրապետության հեռուստակայանների և հեռուստաեթերի անխափան աշխատանքը։
Շրջայցից հետո տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀՌՑ-ի գլխավոր տնօրեն Մուշեղ Միլիտոնյանն ամփոփ ներկայացրել է 2023թ. ընթացքում կատարված աշխատանքները և 2024թ. նախատեսվող ծրագրերը»,- գրել է նախարարը։