Իրանի ԱԳՆ-ն կանչել է Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Համաշխարհային ՄամուլԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Պակիստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Այս մասին հայտնում է իրանական «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։
Նրա խոսքով՝ դիվանագետին կանչել են՝ պարզաբանումներ տալու՝ կապված վերջերս Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում թիրախների վրա Պակիստանի զինված ուժերի հարձակման հետ։ Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը։
Ինչպես Press TV-ին հայտնել է Իրանի անվտանգության ուժերի ներկայացուցիչը, Թեհրանը բացատրություն է պահանջել Իսլամաբադից՝ կապված Իրանում թիրախների վրա Պակիստանի ռազմաօդային ուժերի հրթիռային հարվածների հետ։
Ավելի վաղ Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների թաքստոցներին։ Տարածաշրջանի իշխանությունների տվյալներով՝ Պակիստանի հարվածի հետևանքով՝ զոհվել է երեք կին և չորս երեխա, բոլորն էլ օտարերկրացիներ։