Էստոնիայի վարչապետը կարող է փոխարինել Բորելին․ Politico
Համաշխարհային ՄամուլԷստոնիայի վարչապետ Կայա Կալասը Եվրախորհրդարանում ընտրություններից հետո կարող է փոխարինել Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին։ Այս մասին հայտարարել է Politico-ի եվրոպական ստորաբաժանումը։
«Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կմնա Եվրահանձնաժողովի ղեկավար, Ռոբերտա Մեցոլան՝ Եվրախորհրդարանի նախագահ, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կդառնա Եվրոպական խորհրդի նոր նախագահը, իսկ Կայա Կալասը Ժոզեպ Բորելի փոխարեն կզբաղեցնի ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի պաշտոնը»,- ասվում է հոդվածում։
Հեղինակները շեշտում են, որ աշխարհագրական դիրքը աշխատատեղերի բաշխման հիմնական գործոնն է: Այս սցենարը ենթադրում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կներկայացնի Եվրոպայի արևմուտքը, Մեցոլան՝ հարավը, Ֆրեդերիկսենը ՝ հյուսիսը և Կալասը՝ արևելքը։ Ինքը՝ Էստոնիայի վարչապետը, ավելի վաղ ընդգծել էր, որ ուկրաինական հակամարտության պատճառով Արևելյան Եվրոպայի երկրները պետք է բարձրացնեն իրենց ձայնը ԵՄ-ում։