Հյուսիսային Կորեան ստորջրյա միջուկային զենք է փորձարկել
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեան, ի նշան Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համատեղ զորավարժությունների դեմ բողոքի, փորձարկել է ստորջրյա միջուկային զենք, հայտնում է KCNA-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Ինչպես նշվում է, ամերիկյան «Կարլ Վինսոն» ատոմային ավիակիրը, «Պրինսթոն» հածանավը՝ Aegis բազմաֆունկցիոնալ մարտական համակարգով, ճապոնական «ինքնապաշտպանական ուժերի» և Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերի նավերը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Ջեջու կղզու շուրջ հունվարի 15-ից։
«Զորավարժությունները լրջորեն սպառնում էին մեր անվտանգությանը։ Ի պատասխան՝ ԿԺԴՀ-ի պաշտպանության ազգային ակադեմիայի ստորջրյա զենքի համակարգերի ինստիտուտը ծովում փորձարկում է կատարել Heil-5-23 ստորջրյա միջուկային զենքի համակարգը, որը մշակման փուլում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«ԿԺԴՀ-ի զինված ուժերը ոչ մի դեպքում չեն անցնի անխոհեմ ռազմական առճակատման հիստերիայի, այլ հուսալիորեն կպաշտպանեն ազգային անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում՝ զսպման ուժերի պատասխանատու կիրառմամբ», - եզրափակել է նախարարությունը: