Չինաստանում հրդեհի պատճառով՝ գիշերօթիկի 13 սան է զոհվել
Համաշխարհային Մամուլ
Առնվազն 13 մարդ է զոհվել Չինաստանի կենտրոնական Հենան նահանգի դպրոցի հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է Xinhua-ն։
Հունվարի 19-ին՝ տեղական ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին), Նանյան քաղաքի Ֆանչեն շրջանի դպրոցի հանրակացարանում ահազանգ է հնչել: Փրկարարները կրակը մարել են 38 րոպե անց, գրում է գործակալությունը։
Բացի 13 մահացածներից՝ մեկ մարդ վիրավորվել է։ Նա այս պահին հիվանդանոցում է։ Վիճակը գնահատվում է՝ որպես կայուն։
Տեղի իշխանությունները սկսել են միջադեպի պատճառների հետաքննությունը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)