Հունաստանի վարչապետի նստավայրում հրդեհ է բռնկվել
Համաշխարհային ՄամուլՀունաստանի վարչապետի նստավայրում` Մաքսիմա պալատում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհն արագ մարվել է, վնասը չնչին է, հայտնում է Հունաստանի կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը։
«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Մաքսիմա պալատի առաջին հարկում գտնվող հարակից պահեստում։ Մարմանը մասնակցել է 24 հրշեջ՝ 7 ավտոմեքենայով։ Հրդեհն արագ տեղայնացվել է՝ պատճառելով միայն թեթև նյութական վնաս»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Հունաստանի վարչապետի նստավայրը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում՝ Հերոդու Ատտիկիս փողոցում։ Դրանից ոչ հեռու գործում է հրշեջ կայան։