Բելառուսը ստացել է «Իսկանդեր» հրթիռներ՝ միջուկային մարտագլխիկներով. Լուկաշենկո (տեսանյութ)
ՌուսաստանԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանից անվճար ստացել է «Իսկանդեր» միջուկային հրթիռներ, գրում է The Moscow Times-ը։
«Պետք է շնորհակալություն հայտնենք ռուսներին։ Նրանք անցյալ տարի մեզ շատ օգնեցին։ Մենք ռուսներից ստացանք այնպիսի համալիրներ, ինչպիսին «Իսկանդեր»-ն է»,- ասել է Բելառուսի նախագահը։
Նա ընդգծել է, որ նման համալիրների և միջուկային հրթիռների օգտագործումը պահանջում է որոշակի արձանագրության խստիվ պահպանում։ Այս զենքերը գործի դնելու համար անհրաժեշտ են նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների որոշումներ: