Հնդկաստանի վարչապետը ստացել է փղի՝ Անդալի օրհնությունը
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր այցելել է երկրի հարավում նոր կառուցված Ռամ Աստծո տաճար, որը օծվելու և պաշտոնապես բացվելու է հաջորդ շաբաթ։
Վարչապետը ավանդական հագուստ է կրել ու մասնակցել է կրոնական ծիսակատարության։ Նա ստացել է տաճարի Անդալ անունով փղի օրհնությունը, որը վարչապետի համար նաև շրթհարմոն է նվագել։
Այս տաճարի կառուցումը հնարավոր է դարձել, երբ Գերագույն դատարանը 2019 թվականին վճռեց տարածքը հանձնել հինդու հավատացյալներին՝ այդպիսով կատարելով Մոդիի ու նրա կուսակցության նախընտրական խոստումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն