Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով Հարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառով Ընդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին 

Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև

Վերլուծական

Այն փաստը, որ «Խաղաղության դարաշրջանի» օրակարգը ձախողվել է, արձանագրում է անգամ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը երկու ամիս առաջ բյուջեի ներկայացման ժամանակ Փաշինյանը ոչ ուղիղ, սակայն ստիպված է եղել խոստովանել իր խաղաղության օրակարգի ձախողումը։ Կառավարության վերջին նիստի ընթացքում էլ վարչապետը խոսեց այն մասին, որ Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակացելուց և պայմանագրի մի շարք առանցքային կետեր դեռևս համաձայնեցված չեն: Ուշագրավն այն է, որ Բաքվից եկող մեսիջներն էլ են խոսում այն մասին, որ արևմուտքի հովանու ներքո ընթացող խաղաղության բանակցությունները փակուղում են հայտնվել: Ալիևը չի էլ թաքցնում, որ պատրաստվում է նոր ագրեսիայի դիմել ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ․ նրա սիրտը ոչ ավել, ոչ պակաս ՝ արևմտյան Ադրբեջան է ուզում: Բրյուսելից և Վաշինգտոնից հնչող լղոզված և ոչինչ չասող մեկնաբանություններն էլ փաստում են, որ արևմտյան միջնորդներին չի հաջողվում ներազդել Բաքվի վրա և վերջինիս բերել կառուցողական երկխոսության դաշտ և նրանք չեն կարող երաշխավորել, որ Ալիևը չի գնա հերթական էսկալացիայի:

Արդեն իսկ ակնհայտ է, որ արևմուտքի հովանու ներքո խաղաղության պայմանագիր կնքելու շանսերը մոտենում են զրոյի, իսկ ահա՝ նոր պատերազմի հնարավորությունը օր օրի աճում է: Իհարկե, այսպիսի իրավիճակ չէր ստեղծվի, եթե Փաշինյանը ի սկզբանե հավատարիմ մնար խաղաղության օրակարգի շուրջ բանակցությունների եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատին և չմերժեր Մոսկվայի միջնորդական ջանքերը՝ նախապատվությունը տալով արևմտյան հարթակներին, որոնց առաջարկած խաղաղության պայմանագրի տարբերակը որևէ կերպ չէր բխում ՀՀ շահերից: Այն ենթադրում է վերջնական և անվերապահ հրաժարում Արցախից, արևմտյան կառույցների վերահսկողության ներքո «Զանգեզուրի միջանցքի» բացում, այսպես կոչված՝ անկլավների  հանձնում Ադրբեջանին և մի շարք այլ՝ Հայաստանի համար կատաստրոֆիկ հետևանքներ ունեցող կետեր: Փոխարենը, արևմտյան տերությունները մեկը մյուսի հետևից հայտարարում էին, որ չեն պատրաստվում իրենց իսկ կողմից առաջ քաշվող խաղաղության պայմանագրի երաշխավոր կանգնել: Այսպես, լրագրողների ուղիղ հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն ստանձնել երաշխավորի դերը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լղոզված պատասխան են տվել՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է ներգրավվել երկկողմ ձևաչափով, գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների շրջանակում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին, որպեսզի այս երկրները հասնեն տևական, կայուն ու ամուր խաղաղության։  Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ում միջնորդական տաղանդի հետ այդպիսի մեծ հույսեր էին փայփայում Փաշինյանն ու թիմակիցները, իր հերթին հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե պատրաստ է արդյոք ԵՄ-ն ստանձնել խաղաղության երաշխավորի դերը:

Այս ֆոնին՝ Կրեմլը ՌԴ տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների հարթակ տրամադրել: Նիկոլ Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանի իշխանություններին կանգնեցրել են նոր փակուղու, իսկ Հայաստանին և հայ ժողովրդին՝ նոր պատերազմի շեմին: Քանի դեռ ուշ չէ՝ գործող քաղաքական թիմը պետք է դասեր քաղի իր սխալներից և դադարի Հայաստանի անվտանգության համար նորանոր սպառնալիքներ ստեղծել...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ
Ամենադիտված