Մի՛ անհանգստացեք. Բորելը՝ ուկրաինացիներին
Համաշխարհային ՄամուլԱյն, որ այսօր ԵՄ արտաքին գործերի նախարարները հանդիպում են Մերձավոր Արևելքում լուծում գտնելու համար, չի նշանակում, որ ԵՄ-ն չի շարունակում աջակցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը, հայտնում է RBC-Ukraine-ը՝ The Guardian-ին հղումով։
«Մի՛ անհանգստացեք, մի՛ անհանգստացեք, ուկրաինացիները անհանգստանալու ոչինչ չունեն. եվրոպական աջակցությունը նախկինի պես ուժեղ է և կշարունակի ուժեղ լինել», - ասել է նա Բրյուսելում:
Սպասվում է, որ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ԱԳ նախարարների այսօրվա հանդիպմանը ելույթ կունենա տեսակապով։