Գալուզինը ՌԴ–ում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում
ՌուսաստանՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Հաստատվել է ջանքերի հետագա համակարգման փոխադարձ տրամադրվածությունը՝ ի շահ խաղաղության և կայունության ամրապնդման, առաջին հերթին Հարավային Կովկասում»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հավելել է, որ կողմերը նշել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ երկկողմ համագործակցության արդյունավետությունը։
Նույն օրը Թուրքիայի դեսպանը հանդիպել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ։ Դիվանագետները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի վերաբերյալ: