Սիրիայի իշխանություններն ազատ են արձակել 750 բանտարկյալների
Մերձավոր Արևելք
Ինչպես հաղորդում BBC–ն, Սիրիայի պետական հեռուստատեսությամբ հայտնել են, որ այսօր երկրի իշխանությունները որոշում են կայացրել ազատ արձակել հակակառավարական ցույցերի ժամանակ ձերբակալված 750 բանտարկյալների։ Ինչպես նշվում է ազատ արձակվածների մեջ չկան այնպիսի մարդիկ, որոնց ձեռքերը «արյունով են շաղախված»։
Պաշտոնական Դամասկոսն այդ քայլին է գնացել Արաբական երկրների դիտորդական խմբերի` Սիրիայում տիրող իրավիճակի մոնիտորինգ անցկացնելու ֆոնին, ովքեր իրենց աշխատանքները սկսել են նախօրեին` Հոմս քաղաքից, որը համարվում է Սիրիայի "ամենաթեժ" քաղաքը։
Դիտորդական առաքելության ղեկավար Մուսթավա Դաբին նշել է, որ Հոմսում իրավիճակը «հուսադրող է»։ Վերջինս այս հայտարարությունն արել է՝ անտեսելով, որ երեքշաբթի օրը Սիրիայի անվտանգության ուժերը արցունքաբեր գազ և հրազեն են օգտագործել Հոմսում շարունակվող բողոքի ցույցերը ցրելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)