Պատերազմն անխուսափելի է. Մեդվեդևը պատասխանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ալյասկան վերադարձնելու մերժմանը
Համաշխարհային Մամուլ
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը հետ չի ստանա Ալյասկայի թերակղզին։
«Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը չի վերադարձնի Ալյասկան, որը վաճառվել է ԱՄՆ-ին 19-րդ դարում։ Հիմա ամեն ինչ վերջացած է: Մենք սպասում էինք, որ Ալյասկան մերը կդառնա։ Հիմա պատերազմն անխուսափելի է»,- հեգնանքով գրել է նա X-ի իր անգլալեզու էջում:
Ինչպես հայտնել ենք, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը հունվարի 22-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ստանա Ալյասկան»։ Այսպես էր նա պատասխանել լրագրողի այն հայտարարությանը, թե Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ալյասկայի վաճառքն ԱՄՆ-ին «անօրինական» է անվանել։
Ռուսական պարբերականները գրում են, որ այն պորտալում, որտեղ հրապարակվում են իրավական ակտեր, ՌԴ նախագահի կողմից ստորագրված նման հրամանագիր չկա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից