Հյուսիսային Կորեայում քանդել են Հարավային Կորեայի հետ հաշտության հույսը խորհրդանշող հուշարձանը
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեան քանդել է իր մայրաքաղաքի գլխավոր հուշարձանը, որը խորհրդանշում էր Հարավային Կորեայի հետ հաշտեցման հույսը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Փհենյանի արբանյակային պատկերները ցույց են տվել, որ Վերամիավորման կամար անունով հուշարձանը, որը խորհրդանշում էր Կորեայի վերամիավորման հույսերը, այլևս այնտեղ չէ:
Գործակալությունը հավելում է, որ հուշարձանի քանդման մասին տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ հունվարի 15-ին Կիմ Չեն Ընը Գերագույն Ժողովրդական Ժողովում ունեցած ելույթում հուշարձանն անվանել էր «աչքի փուշ» և կարգադրել փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որում ասվում է, որ Հարավը «գլխավոր թշնամին է և մշտական գլխավոր թշնամին»։