Սաուդյան Արաբիայում բացվել է ալկոհոլային խմիչքների առաջին խանութը
Համաշխարհային ՄամուլՍաուդյան Արաբիան նախատեսում է բացել ալկոհոլային խմիչքների իր առաջին խանութը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Խանութը սպասարկելու է բացառապես ոչ մահմեդական դիվանագետներին։ Խանութ այցելելու համար դիվանագետները պետք է գրանցվեն հատուկ դիմումում, մուտքի ծածկագիր ստանան Թագավորության արտաքին գործերի նախարարությունից և համապատասխանեն ամսական քվոտաներին։
Սաուդյան Արաբիայում ալկոհոլի օգտագործումը լիովին արգելված է ինչպես քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների կողմից: Օրենքի խախտումը կարող է հանգեցնել մահապատժի: