Եվրոպական շուրջ 50 քաղաքում տեղի են ունենալու ցույցեր` Ադրբեջանին պատժելու պահանջով
Հասարակություն
Հունվարի 27-28 եվրոպական շուրջ 50 քաղաքներում տեղի են ունենալու ցույցեր, որոնց հիմնական պահանջն Արցախում էթնիկ զտում իրականացրած Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն է։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
