Գորիսում, Կապանում, Մեղրիում ձյուն է տեղում, ավտոճանապարհներին բուք է
Հայաստան«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են․
«Հունվարի 24-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Արարատի, Էջմիածնի, Թալինի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Թումանյանի, Ստեփանավանի, Նաիրիի, Աբովյանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Տավուշի, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Առատ ձյան եւ սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Գորայք, Ջերմուկի ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նորավան-Լծեն-Տաթեւ, Մ-9 միջպետական ճանապարհից դեպի Շինուհայր-Տաթեւ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Ստեփանավանի, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքները փակ են ծանրաքաշ եւ կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Աշոցքի, Ամասիայի, Արագածի ավտոճանապարհներին բուք է։
Աշտարակի, Աբովյանի, Գավառի, Ստեփանավանի, Արագածի տարածաշրջանի եւ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական եւ հանրապետական մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»: