Իրանը և Թուրքիան համագործակցությամբ կարող են լուծել տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ խնդիրներ․ Ռայիսի
Իրան
Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռայիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ ձևաչափով հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարություններով։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Էրդողանը դատապարտել է Քերմանի ահաբեկչությունը՝ նշելով, որ աջակցում են Իրանին ահաբեկչության դեմ պայքարում․ «Էբրահիմ Ռայիսիի հետ մեր հանդիպմանը քննարկել ենք տարածաշրջանային և միջազգային խնդիրները, հատկապես՝ իսրայելական հարձակումները։ Շարունակելու ենք զարգացնել Իրանի հետ մեր հարաբերությունները՝ մեր երկրների և մեր տարածաշրջանի շահերին համապատասխան»,- ասել է Էրդողանը։
Իրանի նախագահն էլ իր հերթին ասել է․ «Մենք և Թուրքիան, որպես երկու մեծ և հզոր երկրներ, համագործակցությամբ կարող են լուծել տարածաշրջանային և գլոբալ բազմաթիվ խնդիրներ։
Թուրքիայի անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Սիոնիստները ցանկանում են պառակտել տարածաշրջանի երկրներին, դրան դիմակայելու ճանապարհը տարածաշրջանային համագործակցությունն է»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան