Ուկրաինան «պնդելու է», որպեսզի միջազգային հետաքննություն սկսվի Իլ-76-ի կործանման վերաբերյալ. Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան «պնդելու է» միջազգային հետաքննություն սկսել Բելգորոդի շրջանում ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Այս մասին նա ասել է իր ուղերձում, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
Զելենսկին նշել է, որ այժմ անհրաժեշտ է հնարավորինս «հստակ փաստեր» հավաքագրել՝ հաշվի առնելով, որ ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Ռուսաստանի՝ Ուկրաինայի վերահսկողությունից դուրս տարածքում։
«Ես հանձնարարել եմ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարին տեղեկացնել գործընկերներին Ուկրաինայում առկա տվյալների մասին։ Մեր պետությունը պնդելու է միջազգային հետաքննություն» սկսելու իր պահանջը։ Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի բանտարկյալների կյանքի, նրանց հարազատների զգացմունքների և մեր հասարակության հույզերի հետ»,- ասել է Զելենսկին։