Ելցինը 1994-ին Քլինթոնին առաջարկել է Ռուսաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Համաշխարհային ՄամուլՌուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը կարծում էր, որ եթե ՆԱՏՕ-ն ընդլայնվի, երկիրը պետք է առաջինը միանա դաշինքին։ Այդ մասին նա հայտարարել է Ամերիկայի նախկին առաջնորդ Բիլ Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 1994 թվականի հունվարի 14-ին` Նովո-Օգարյովոյում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Ազգային անվտանգության արխիվի կողմից գաղտնազերծված սղագրությունից, հայտնում է Regnum-ը:
«Անհրաժեշտ է ստեղծել մի տեսակ կարտել, որը կներառի ԱՄՆ-ն, Ռուսաստանը և եվրոպական երկրները, ինչը կնպաստի միջազգային անվտանգության ամրապնդմանը»,- ընդգծել է Ելցինը։
Փաստաթղթում նշվում է, որ Քլինթոնը շատ համեստ է արձագանքել նման նախաձեռնությանը։ Իր ելույթում նա անդրադարձել է «Ռուսաստանի մեծության» թեմային, սակայն չի հիշատակել Ելցինի առաջարկած գաղափարը՝ երկրների միություն ստեղծելու կամ պետության անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին։
Միաժամանակ, ամերիկացի քաղաքական գործիչը կանխատեսում է արել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ՝ ասելով, որ եթե երկրները պահպանեն իրենց ծրագրած բարեկամական կուրսը, ապա «եզակի հնարավորություն» կբացվի ողջ աշխարհի համար։
«Մենք կարող ենք Եվրոպային երաշխավորել մեկ դար կամ ավելի խաղաղություն», - այն ժամանակ ասել է Քլինթոնը:
Արդյունքում` ՆԱՏՕ-ի ընդլայնումը տեղի ունեցավ 1999 թվականին, երբ Լեհաստանը, Չեխիան և Հունգարիան միացան Հյուսիսատլանտյան դաշինքին: