Եթե Պուտինը հաղթի, իրական վտանգ կա, որ նա նորից ուժ կկիրառի. Ստոլտենբերգ
Համաշխարհային Մամուլ
Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի Ուկրաինայի հակամարտությունը, կա վտանգ, որ նա կրկին «ուժ կկիրառի»։ Այսպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այս կրիտիկական պահին Ուկրաինային ավելի շատ ֆինանսավորում է անհրաժեշտ։ Որովհետև եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, իրական վտանգ կա, որ նա նորից ուժ կկիրառի»,- ասել է Ստոլտենբերգը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայիս իրավիճակը աշխարհում շարունակում է մնալ ծայրահեղ լարված, և դրա մեղավորը մեծ մասամբ ՆԱՏՕ-ն է։ Նա հայտարարել է, որ դաշինքը մշտապես մեծացնում է իր ռազմական ներուժը՝ սպառնալով ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև բազմաթիվ այլ պետությունների։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)