Կոլումբիայում գնդակահարել են հայտնի լրագրողի
Համաշխարհային ՄամուլԿոլումբիայի հյուսիսում գտնվող Սուկրե դեպարտամենտում սպանվել է հայտնի լրագրողը, ով ղեկավարել է ռադիոկայանը, հայտնում է Մամուլի ազատության կոլումբիական հիմնադրամը (FLIP):
«Sonora Estéreo ռադիոկայանի տնօրեն Մարդոնիո Մեջիա Մենդոզան սպանվել է հունվարի 24-ի գիշերը` Սուկրե դեպարտամենտի Սան Պեդրո քաղաքում։ Նա գնդակահարվել է մոտոցիկլետով ընթացող մարդասպանների կողմից»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Սպանության ենթադրյալ հեղինակներից մեկը կալանավորվել է նույն օրը։ Իշխանությունները չեն բացառում, որ սպանությունը կատարվել է Մեջիայի մասնագիտական գործունեության պատճառով, որին FLIP-ը անվանում է «տարածաշրջանի ամենաճանաչված լրագրողներից մեկը»։
Հիմնադրամը կոչ է արել գլխավոր դատախազությանը «արագ և համարժեք հետաքննել փաստերը՝ հաշվի առնելով Մեջիայի լրագրողական գործունեությունը, և պատասխանատվության ենթարկել սպանության մեղավորներին»։