Չարլզ III-ը տեղափոխվել է հիվանդանոց
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պառկած է Քեյթ Միդլթոնը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Մեծ Բրիտանիայի 75-ամյա թագավոր Չարլզ III-ը հոսպիտալացվել է՝ շագանակագեղձի բորբոքումից բուժվելու համար։ Նա գտնվում է այն նույն հիվանդանոցում, որտեղ Քեյթ Միդլթոնը վերականգնվում է անցած շաբաթ որովայնի շրջանում կատարված վիրահատությունից հետո:
Հունվարի 17-ին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ Չարլզ III թագավորը որոշել է հիվանդանոց գնալ շագանակագեղձի բորբոքումից բուժվելու համար, ինչի պատճառով նրա հանրային միջոցառումները հետաձգվել են։ Պալատի պաշտոնյաները նաև հայտնել էին, որ նա ժամանակավորապես կհեռանա թագավորական պարտականություններից: