«Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է»․ ԿԲ նախագահ
ՏնտեսությունԿենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովին: Հայտնում են ԿԲ մամուլի ծառայությունից։
ԿԲ նախագահը «Աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում և դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկումների շրջանակում անդրադարձել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքականության տնտեսական հետևանքներին, տարբեր երկրների միջև տնտեսական փոխազդեցություններին:
Նա շեշտել է, որ ընդհանուր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է, ինչը նպաստել է նաև տնտեսական աճի միջավայրի ձևավորմանը։
Ներկայիս անորոշ ժամանակարջանին ուղղված հարցերին ի պատասխան նախագահը ասել է. «Պետք է իրատեսորեն նայենք հնարավորություններին: Պետք է մտածել կարողությունը զարգացնելու մասին և ոչ թե վախենալու»: