Չարլզ III-ը վիրահատության է ենթարկվել
Համաշխարհային ՄամուլՄեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը բարեհաջող վիրահատվել է այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշվել էր շագանակագեղձի բորբոքում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ միապետն իրեն լավ է զգում։ Այսօր ավելի վաղ թագուհի Կամիլան, դուրս գալով մասնավոր հիվանդանոցից, որտեղ կատարվում էր վիրահատությունը, լրագրողներին ասել էր, որ թագավորի հետ ամեն ինչ կարգին է։
Ըստ The Sun-ի՝ Չարլզ III-ն իբր բուժհաստատությունում այցելել է Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնին, ով ապաքինվում է որովայնի հատվածում վիրահատությունից հետո։
Հունվարի 26-ի կեսօրին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի թագավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ պառկած է եղել Քեյթ Միդլթոնը։