ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը
Համաշխարհային Մամուլ![ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը](/rs.php?image=/disc/27-01-24/365d1a688aad417b824ab84079036627.webp&w=780)
ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թուրքիային 23 մլրդ դոլարով F-16 կործանիչների և սարքավորումների հնարավոր վաճառքին, հայտնել է Պենտագոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պետդեպարտամենտը որոշել է հավանություն տալ Թուրքիայի հանրապետությանը F-16 ինքնաթիռների և հարակից սարքավորումների հնարավոր վաճառքին, որոնց արժեքը գնահատվում է 23 միլիարդ դոլար», - ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է 40 նոր F-16 կործանիչներ, նույն ինքնաթիռի ևս 79-ի արդիականացված մոդել, լրացուցիչ սարքավորումներ, նավիգացիոն համակարգեր, զենք և զինամթերք, հրթիռներ, պահեստամասեր, ցամաքային տերմինալներ և ուսումնական համակարգեր։
![](https://lurer.com/banners/armflix.jpg)