Թուրքիան ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին․ Էրդողան
ԹուրքիաԹուրքիային խանգարում են դառնալ տարածաշրջանային դերակատար։ Այս մասին Իզմիրում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա նշել է, որ «որոշ ուժեր մտադիր են ահաբեկչության, հեղաշրջման փորձերի և քաոս ստեղծելու միջոցով միջամտել Թուրքիայի հզորացմանն ու զարգացմանը». «Այս ամենի մեջ ներգրավվածներն արժանի պատասխան կստանան»։
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին և օպերատիվորեն արձագանքում է աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմին։