ԱՄՆ–ը 15 տարվա ընդմիջումից հետո միջուկային զենք կտեղակայի Մեծ Բրիտանիայում
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ը ծրագրում է 15 տարվա մեջ առաջին անգամ միջուկային զենք տեղակայել Մեծ Բրիտանիայում, քանի որ, ըստ Պենտագոնի փաստաթղթերի, մեծանում է սպառնալիքը Ռուսաստանի կողմից, հայտնում է «The Telegraph»-ը։
Վաշինգտոնը մտադիր է Սաֆոլկում գտնվող բրիտանական «Լեյքենհիթ» ավիաբազայում տեղակայել միջուկային մարտագլխիկներ, որոնք երեք անգամ գերազանցում է Հիրոսիմայի վրա նետված ռումբի հզորությունը։
Միացյալ Նահանգները 2008 թվականին դուրս բերեց միջուկային մարտագլխիկները Մեծ Բրիտանիայից՝ հավատալով, որ պատերազմի սպառնալիքը Ռուսաստանի կողմից մարել է, գրում է բրիտանական պարբերականը։