Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը
ԱրցախԲաքվի վերաքննիչ դատարանը քննել է օկուպացված Արցախի հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը և մերժել այն, հայտնում է APA-ն։ Նրա՝ կալանքը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ուժի մեջ է մնացել։
Ինչպես հայտնել ենք, օրերս ադրբեջանական դատարանը 4 ամսով երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի կալանքը։
Ռուբեն Վարդանյանը գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը՝ Արցախի հանրապետության ողջ տարածքի օկուպացիայից հետո։
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է իբրև թե «ահաբեկչություն ֆինանսավորելու», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու» և «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» մեջ։