Թուրքիան ծրագրում է սեփական հրթիռն արձակել տիեզերք
ԹուրքիաԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ծրագրում է իր հրթիռն արձակել տիեզերք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ինքը հույս ունի, որ առաջիկա տարիներին Թուրքիան կկարողանա սեփական հրթիռով տիեզերք ուղարկել տիեզերագնացներին, որոնք վերապատրաստվել են հատուկ ծրագրերի շրջանակներում։
Մինչ այս Baykar-ի տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը հայտնել էր, որ ընկերությունը նախատեսում է սեփական արբանյակը տիեզերք արձակել 2025 թվականին։