Պենտագոնի ղեկավարը շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո վերադարձել է աշխատանքի
Համաշխարհային ՄամուլԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վերադարձել է Պենտագոնում իր աշխատանքին շագանակագեղձի քաղցկեղի դեմ մոտ մեկ ամիս բուժվելուց հետո, հայտնել են ԱՄՆ ռազմական գերատեսչությունից։
«Պաշտպանության քարտուղար Լլոյդ Ջ. Օսթինն այսօր վերադարձել է Պենտագոն՝ աշխատանքի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Գերտեսչությունը հիշեցրել է, որ նախարարը տնից է աշխատել հունվարի 15-ից, երբ հիվանդանոցից դուրս է գրվել։
Օսթինը շագանակագեղձի քաղցկեղի վիրահատության է ենթարկվել դեկտեմբերի 22-ին, իսկ Նոր տարվա օրը հիվանդանոց է վերադարձել միզուղիների բորբոքումով և որովայնում հեղուկի կուտակումով։
Պենտագոնի ղեկավարը քննադատության է ենթարկվել բոլորից, այդ թվում՝ Սպիտակ տնից իր հիվանդությունը և հոսպիտալացումը թաքցնելու փորձի համար։