Ինչո՞ւ մյուս հարևանների տեսանկյունից չենք նայում. Փաշինյանը՝ Անկախության հռչակագրի դրույթների մասին
ՀայաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է մեր հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ է նշանակում «Անկախության հռչակագրում» արձանագրված պատմական արդարության վերականգնումը։
«Ինչպե՞ս է մեր միջավայրը ընկալում մեր ուղերձները։ Մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը, Թուրքիան ինչպես են ընկալում, իսկ Վրաստա՞նը։ Հարց չենք տալիս, թե ինչու Վրաստանը պաշտպանական ոլորտում խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց ոչ Հայաստանի»,- հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց վարչապետը և հռետորական հարց հնչեցրեց․ «Կարո՞ղ է սա կապ ունենալ այն ուղերձների հետ, որ մենք դրել ենք մեր պետության հիմքում»։