Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը
Համաշխարհային ՄամուլԻսրայելը համաձայնել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման մասին միջնորդների առաջարկին, և նախնական դրական արձագանք է ստացվել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից, Al Jazeera-ին ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ Անսարին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսրայելը համաձայնել է հրադադարի առաջարկին, և մենք դրա վերաբերյալ նախնական դրական արձագանք ենք ստացել ՀԱՄԱՍ-ից»,- ասել է ալ-Անսարին։