Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նոր թափ կստանա. ԱՆ-ն աշխատակարգային նիստ է անցկացրել
Հայաստան
Այսօր Արդարադատության նախարարությունում անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատակարգային նիստ, որի հիմնական օրակարգում Խորհրդի աշխատանքների հետագա պլանավորումն էր` սահմանադրական բարեփոխումների գործընթացի նոր զարգացումներին համահունչ:
ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ խորհրդի անդամները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման, Խորհրդի նիստերի պարբերականության, սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանրային հաղորդակցության հարցերը: Խորհուրդը որոշել է ձեռնամուխ լինել հայեցակարգի ինտենսիվ քննարկման աշխատանքներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)