Սեպտեմբերյան դեպքերից հետո խնդիր ենք դրել ապահովել զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա․ Պապիկյան
Հայաստան2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո խնդիր ենք դրել ապահովել զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Զենքի ձեռքբերման պրոցեսը, որը մեկնարկել է, դրական առումով, անդառնալի է՝ պայմանագրեր, գործընթացներ, դրանք էապես փոխելու են ՀՀ բանակի սպառազինության որակը»,- նշել է Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը ձեռք է բերել նոր գործընկերներ՝ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով․ «Մենք մեր առաջ խնդիր ենք դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա: Խոսքն, առաջին հերթին, Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ, չենք խորշում այլ երկրներից»,- ասել է Պապիկյանը։