ՀՀ–ն որևէ երկրի նկատմամբ նկրտում և տարածքային պահանջ չունի. Պապիկյան
ՀայաստանՀայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ որևէ նկրտում չունի և որևէ տարածքային պահանջ չունի:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բնականաբար, մեր Զինված ուժերի նպատակը և առաքելությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է: Սա է այն կոնցեպտը, որ դրված է մեր բանակի հիմքում»,- ասաց նախարարը: