Բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով մահվան դեպքերը դեռևս գրանցվում են. Պապիկյան
ՀայաստանՉնայած մեր ջանքերին, բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերը դեռևս գրանցվում են։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«2024 թվականին մեր նպատակն է լինելու նման դեպքերի թիվը հասցնել զրոյի։ Մենք չենք խուսափում, որ կան դեպքեր, որոնք կապված են ոչ կանոնադրային հարաբերությունների հետ։ Մենք լուծում ենք փնտրում և համագործակցում այլ մարմիններիի հետ՝ բացահայտելու խնդրի բուն պատճառը: Այս հետեւողական աշխատանքը արդյունք կտա։
Ոչ մարտական պայմաններում զինվորականների մահը լուրջ խնդիր է: Միաժամանակ, վիճակագրությունում ներառված է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զինծառայողների շրջանում զոհերի թիվը»,- հավելել է Պապիկյանը։