Աթենքի կենտրոնում պայթյուն է որոտացել
Համաշխարհային ՄամուլԱթենքի կենտրոնում՝ Հունաստանի աշխատանքի նախարարության շենքի մոտ, փետրվարի 3-ի գիշերը ինքնաշեն պայթուցիկ է գործի դրվել, հայտնում է Kathimerini-ն։ Ոչ ոք չի տուժել, սակայն շենքը վնասվել է։
Պայթյունից քիչ առաջ անհայտ անձը զանգահարել է Efimerida ton Syntakton օրաթերթի խմբագրություն և զգուշացրել Ստադիու փողոցում տեղադրված պայթուցիկ սարքի մասին։ Այդ անձը հայտարարել է, որ ռումբի տեղադրման պատասխանատվությունը կրում է Հեղափոխական դասի ինքնապաշտպանության կազմակերպությունը։
Ռումբը պայթել է տեղական ժամանակով 1:29-ին (Երևանի ժամանակով՝ 03:29-ին)` զանգից 40 րոպե անց: Աշխատանքի նախարարության դիմաց գտնվող բանկի մասնաճյուղի դիմացի ցանկապատի վրա պայթուցիկ սարքով պայուսակ է հայտնաբերվել։