Թուրքիան ցանկանում է Պուտինի այցի ընթացքում քննարկել գազի, ատոմակայանի և Սիրիայի հարցը
ԹուրքիաԹուրքիան ակնկալում է քննարկել գազի հարցը, Աքքույու ատոմակայանի նախագիծը, Սիրիայի և Գազայում իրավիճակը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկիր ծրագրված այցի ընթացքում, ասել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Գազի հարցը և էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կլինի առաջնագծում: Իհարկե, Ակկույու ատոմակայանի կառուցումը երկկողմանի մեծ նախագիծ է»,-ասել է Ֆիդանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ թեմաների թվում, որոնք մտադիր են քննարկել Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարները, սիրիական խնդիրն է։
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ այդ թեման օրակարգում է պահում»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։