Համացանցում են հայտնվել Կարելիայում ուղղաթիռի կործանման վայրից առաջին կադրերը
Համաշխարհային ՄամուլՀամացանցում են հայտնվել Կարելիայի Օնեգա լճում ՌԴ ԱԻՆ Մի-8 ուղղաթիռի կործանման վայրից առաջին կադրերը։
Shot տելեգրամյան ալիքի տվյալներով՝ ջրասուզակները սկսել են աշխատել ջրամբարի վրա՝ լճի խորությունն այս վայրում հասնում է 50 մետրի։ Որոնողական աշխատանքներին մասնակցել է Falcon հեռակառավարվող ստորջրյա մեքենան, որը կարող է սուզվել մինչև 300 մետր։
Լրագրողները պարզել են, որ օդանավի կապիտանը Սարանսկից էր, որտեղ նա ուներ իր օդաչուների դպրոցը երեխաների և դեռահասների համար։
Ինչպես հայտնել ենք, փետրվարի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական կենտրոնին պատկանող Մի-8 ուղղաթիռը դադարեցրել է կապը և անհետացել է ռադարներից Կարելիայի մերձակայքում։ Կապի կորստի պահին ուղղաթիռը ուսումնական թռիչք էր իրականացնում Օնեգա լճի վրայով։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի երեք անդամ։
Տեսանյութը՝ այստեղ։