ԱՄՆ-ն «կրակի հետ է խաղում»․ Թուրքիայի ԱԳ նախարար
Համաշխարհային Մամուլ«ԱՄՆ-ը կրակի հետ է խաղում՝ հարվածելով Եմենին, ինչը ցանկացած պահի կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հրդեհի»։ Այս մասին A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Հենց այստեղ է գործում այն իրավիճակը, որը մենք անվանում ենք «կրակի հետ խաղալ»։ Այսպիսով, երբ կրակի հետ ես խաղում, այդ կրակը ցանկացած պահի կարող է բռնկվել: Այն վերահսկելն անհնար կլինի։ Մենք անընդհատ հանդիպում ենք տարածաշրջանային գործընկերների և ամերիկացիների հետ։ Այս պահին վիճակը այնքան էլ լավ չէ։ Այսպիսով, մենք կարող ենք ավելի մեծ անկայունության ընդլայնման առջև կանգնել»,- ասվում է հրապարակման մեջ։