Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՏնտեսությունՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 404.03 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.46 դրամով և կազմել 434.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 4.43 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.91 դրամով և կազմել 508.84 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 150.01 դրամով և կազմել 26423.33 դրամ: Արծաթի գինն աճել է 7.29 դրամով և կազմել 301.75 դրամ: